Պանկիսիի կիրճում և Զեմո Աջարիայում բնակվող երիտասարդ լուսանկարիչների աշխատանքներն է հյուրընկալում «Բաց հասարակություն Վրաստան» ցուցասրահը:
Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 50 ֆոտոաշխատանք: Ցուցահանդեսը անցկացվում է Զեմո Աջարիայում և Պանկիսիի կիրճում հիմնված ֆոտոակումբների շրջանակներում: Ակումբների անդամները մի քանի ամսվա ընթացքում սովորում էին լուսանկարչություն, ֆոտոխցիկի հետ աշխատել, լուսանկարել, տեսական և տեխնիկական մանրամասներ: